Այսօր: Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2019թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30
Օգոստոս
Հայտարարություն ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսների կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետի (ծածկագիր` 2.1-1) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին
30
Օգոստոս
Հայտարարություն ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետի (ծածկագիր` 1.3-1) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին
30
Օգոստոս
Հայտարարություն ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր` 3.2-5) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին
1
Սեպտեմբեր
Գիտելիքի և դպրության օր
21
Սեպտեմբեր
Անկախության տոն
7
Դեկտեմբեր
Երկրաշարժի զոհերի հիշատակի օր
21
Դեկտեմբեր
Մարտունի համայնքի քննարկումներ
31
Դեկտեմբեր
Ամանոր
6
Հունվար
Սուրբ ծնունդ և հայտնություն
13
Հունվար
Հին նոր տարի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.08.19 Մարտունի քաղաքում ,սուբվենցիոն ծրագրի շրջանակներում , սկսվեցին Վ.Մամիկոնյան և Երևանյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները

 

 

 Սուբվենցիոն ծրագրի  շրջանակներում   սկսվեցին  Մարտունի քաղաքի  Վ.Մամիկոնյան և Երևանյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը նախագծա-նախահաշվային փաստաթղթերով կազմում է  119 միլիոն 747  հազար դրամ:  Բաց մրցույթի  արդյունքում   98 միլիոն 874  հազար դրամով  հաղթել է <<Շանթ-Սեյրան>>  ՍՊԸ-ն : Ծրագրի արժեքի   60 տոկոսը  ներդնում է ՀՀ  կառավարությունը,իսկ 40 տոկոսը՝համայնքը:Ասֆալտապատվելու է  շուրջ 7035քմ մակերեսով տարածք  և  տեղադրվելու են 1987 ք/մետր     բազալտե  սալիկներ:

  (լուսանկարներ)

07.08.19 Մարտունի համայնքի պատվիրակությունը մասնակցեց Համահահայկական 7-րդ խաղերի բացման արարողությանը

   

    Օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում տեղի կունենան 7-րդ  Համահայկական ամառային խաղերը: Խաղերի նշանաբանն է՝ «Հայաստան, Արցախ, Սփյուռք»: Խաղերը սպորտի միջոցով սիրո  համերաշխության տարածումն է: Այս տարի խաղերին մասնակցում են  35 երկրների 161 քաղաքների ավելի քան 5200 մարզիկներ:

     Բացման  հանդիսավոր  արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 6-ին՝ Ստեփանակերտի  Ստեփան Շահումյանի  անվան մարզադաշտում: Բացման արարողությանն  իր մասնակցությունն ունեցավ Մարտունի համայնքի  պատվիրակությունը՝ համայնքի ղեկավարի տեղակալ Հովսեփ Տոնոյանի գլխավորությամբ:  

            (լուսանկարներ)

01.08.19 Ավարտվեց հանրային քննարկումը
                 Առաջնորդվելով <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>>ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերով ,այսօր Մարտունու համայնքապետարանում  կայացավ  Ռուդիկ  Ավետիսյանի կողմից Երևանյան,66 հասցեում կառուցվող շենքի   վերաբերյալ հանրային քննարկումը:    Նախագծա-նախահաշվային փաստաթղթեր մշակող ընկերության ներկայացուցիչը  համառոտ ներկայացրեց կառուցվելիք  շենքի նախագիծը,պատասխանեց ներկաների հարցերին: Արտահայտվեցին համայնքապետարանի աշխատակիցներ,<<Մարտունու կանանց համայնքային  խորհուրդ>>ՀԿ-ի նախագահ   Անահիտ Գևորգյանը,ովքեր հավանություն տվեցին կառուցվող ... Մանրամասն
30.07.19 Շարունակվում են Մարտունի համայնքի բազմաբնակարանային շենքերի բակային տարածքների բարեկարգման աշխատանքները

       

        Սկսվել և  շարունակվում են Մարտունի համայնքի բազմաբնակարանային  շենքերի բակային,ինչպես նաև հիվանդանոցին հարող և  քաղաքի այլ տարածքների վերանորոգման և  բարեկարգման աշխատանքները:  

     (լուսանկարներ)

28.07.19 Լուսաձորի օրվան և Վարդավառին նվիրված տոնախմբություն

         

        Հուլիսի  27-ին  Մարտունու համայնքապետարանի կողմից կազմակերպվել էր  Լուսաձորի օրվան և Վարդավառին նվիրված տոնախմբություն:

    (Մանրամասներ՝  լուսանկարներներում)

25.07.19 Ավարտական հանդես Մարտունու թիվ4 մանկապարտեզում
   Հուլիսի  24-ին  Մարտունու թիվ 4 մանկապարտեզի դահլիճը մարդաշատ էր:  36 սաներ հրաժեշտ էին տալիս մանկապարտեզին: Ավարտական հանդեսին ներկա էին նրանց ծնողները, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը,ավագանու անդամներ ,հյուրեր:  Տոնական զարդարված դահլիճում հնչում էր ուրախ  երաժշտությունը: Հուզված էին մանկապարտեզի աշխատակիցները,ովքեր  դպրոց էին ճանապարհում  ավագ խմբի իրենց  սաներին:Սաները  երգեցին,պարեցին,արտասանեցին: Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանն իր ողջույնի խոսքում  բարի  երթ մաղթեց երեխաներին և  նրանց հանձնեց դպրոցի համար նախատեսված նվերներ՝ գրենական պիտույքներ: Հանդեսն  ավարտվեց    մանկապարտեզի  տնօրեն ... Մանրամասն
19.07.19 Հանրային քննարկում Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման վերաբերյալ
  Ինչպես հայտնել էինք, հուլիսի 18-ին <<Մարտունու բժշկական կենտրոն>>  ՓԲԸ-ի   դահլիճում  տեղի ունեցավ  համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող <<Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում>>վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ <<Առողջապահական ԾԻԳ>> պետական հիմնարկի կողմից Մարտունի քաղաքում գործող բժշկական կենտրոնի համար նախատեսված   4280  քառակուսի մետր մակերեսով  նոր շենքի կառուցման վերաբերյալ հանրային քննարկում: Հետագայում  շենքը հագեցվելու է   անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և կահույքով:  Ներկայումս   ավարտին են մոտենում շենքի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները: Առաջնորդվելով ... Մանրամասն
17.07.19 Մեկնեցին պարտադիր զինվորական ծառայության
    Մարտունու զինկոմիսարիատի բակում հուլիսի 17-ի   առավոտյան   մարդաշատ էր : Զորակոչային բաժնում զբաղված էին զորակոչիկներին ընդունելով ու վերջնական տեսքի բերելով նրանց փաստաթղթերը: Շրջանային զինկոմիսարիատի  աշխատակիցը տեղեկացրեց, որ ներկայացած տղաներն առողջական խնդիրներ չունեն:     Զորակոչային բաժնի աշխատակիցն ասաց,որ  բոլոր զորակոչիկների տրամադրությունը բարձր է, գիտակցում են իրենց անելիքը, առաքելությունը:       Երբ արդեն պատրաստ էին նորակոչիկների փաստաթղթերը,  տղաները շարվեցին զինկոմիսարիատի բակում և լսեցին զինկոմիսարիատի աշխատակցի խորհուրդները: Զինկոմիսարիատի աշխատակիցներն արդեն որերորդ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ավագանու նիստեր
Մարտունի համայնքի ավագանու նիստ/ ուղիղ եթեր 07.03.
Մարտունի համայնքի ավագանու նիստ/ ուղիղ եթեր 14.02.
Մարտունի համայնքի ավագանու նիստ/ ուղիղ եթեր 29.01.
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Մարտունի,Շահումյան,2

060-743-403

martuni.gegharquniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner