Այսօր: Չորեքշաբթի, 16 Հունվարի 2019թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.01.19 ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎԵԼՈՒ Է ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ
Մարտունու համայնքապետարանի նախաձեռնությամբ  Մարտունի համայնքում շահագործվելու են      ավտոբուսներ՝ հատկապես դպրոց և մանկապարտեզ հաճախող երեխաների համար: Ընտրված են 5 երթուղիներ:  1-ին և 2-րդ երթուղիները կգործեն ժամը 08:00-ին: 1-ին երթուղին կգործի Մարտունի- Գեղհովիտ սահմանագծից և անցնելու է  Սայաթ-Նովա փողոցով- Պ.Սևակ փողոցով- Երևանյան փողոցով- Մ.Հերացի փողոցով և վերջին կանգառը լինելու է  2-րդ հիմնական դպրոցը: 2-րդ երթուղին կգործի Զ.Անդրանիկ(Միկրո) թաղամասից և անցնելու է  Մյասնիկյան փողոցով- Երևանյան փողոցով- Նարեկացի փողոցով- Վ.Մամիկոնյան փողոցով- Գ.Նժդեհի փողոցով և վերջին կանգառը լինելու է  2-րդ հիմնական դպրոցը: Երթուղիները 2-րդ հիմնական դպրոց ... Մանրամասն
11.01.19 ՇԱԽՄԱՏԻ ՀՈՒՇԱՄԱՐՑԱՇԱՐ ՆՎԻՐՎԱԾ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ, ՇԱԼԻԿՈ ՀԱԿՈԲՅԱՆԻ և ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հունվարի 10-ին և 11-ին Մարտունի համայնքի մշակույթի տանը  կայացավ   շախմատի հուշամրցաշար՝  նվիրված  Հակոբ Հակոբյանի, Շալիկո Հակոբյանի և Գագիկ Համբարձումյանի հիշատակին: Հուշամրցաշարը  թվով 27-րդն  էր: Մրցաշարը կայացել էր երկու տարիքային  խմբերի միջև, կրտսեր տարիքի երեխաների՝  մինչև 15 տարեկան  և 15 տարեկանից բարձր խմբի: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար մասնակիցները, հովանավոր Ա.Հակոբյանի կողմից, պարգևատրվեցին  դիպլոմներով  և մրցանակներով, իսկ մրցաշարի մյուս մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով: Հուշամրցաշարին ներկա էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը և բազմաթիվ այլ հյուրեր:   ... Մանրամասն
31.12.18 ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ մարտունեցիներ, Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: 2018թ.բազմաթիվ  հաղթանակների և վերելքների տարի էր ո՛չ միայն մարտունեցիների, այլ նաև ողջ հայ ազգի համար: 2018 թվականին ունեցել ենք  ակնհայտ ձեռքբերումներ, ինչը մեր համայնքի համար առաջընթացի ու բարեկեցության սկիզբն է: Համոզված եմ, որ գալիք 2019 թվականը Մարտունի համայնքի համար լինելու է հաջողությունների ու  նորանոր  ձեռքբերումների  տարի: Ձեր ընտանիքներին մաղթում եմ համերաշխություն, երջանկություն, բարեկեցություն և ամենակարևորը առողջությու՛ն: Խաղաղության տարի լինի բոլորիս համար, ամուր կամքով ու միասնական ջանքերով շարունակենք կերտել մեր երազած հայրենիքը: Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ... Մանրամասն
30.12.18 ԱՄԱՆՈՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՎ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ
Ամանորի կապակցությամբ Մարտունի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների հաշմանդամ երեխաներին Մարտունու համայնքապետարանը՝ համայնքի ղեկավարի և ավագանու որոշմամբ, հատկացրել է դրամական օգնություն: «Սոցիալապես անապահով եւ առավել եւս հաշմանդամություն ունեցող երեխաները մեր խոցելի կողմերից մեկն է, ցանկությունը մեծ է չանտեսել ոչ մեկին և ա նել առավելագույնս, սակայն կարողացել ենք դրամական օգնություն հատկացնել 41 ընտանիքի»,- նշեց իր խոսքում համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը: Ամանորյա օգնություն են ստացել նաև զոհված ազատամարտիկների 25 ընտանիք: Համայնքապետարանը անուշադրության չմատնեց և դրամական օգնություն հատկացրեց նաև համայքում բնակվող ամենատարեց բնակչին՝ Ալամշանյան Վարսենիկին: Շնորհավորելով ... Մանրամասն
29.12.18 ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՈՒ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ:

Գալիք Նոր տարվա կապակցությամբ Մարտունու համայնքապետարանը՝ համայնքի ղեկավարի և ավագանու որոշմամբ, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ներ հաճախող երեխաներին, 1-ին և 2-րդ հիմնական դպրոցների՝ առաջին դասարան և նախակրթարան հաճախող երեխաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող երեխաներին ամանորյա նվերներ է հատկացրել: Ամանորյա նվերներ են ստացել համայնքի շուրջ 900 երեխաներ:
Տոնին ընդառաջ համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը այցելել է երեխաներին և շնորհավորել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

24.12.18 ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄՆԱՑ ՄԵԼԻՔ-ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Մարտունի համայնքի Մնաց Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ամանորյա միջոցառում՝ առաջին դասարանի աշակերտների և նախակրթարան հաճախող սաների մասնակցությամբ:
Միջոցառման ներկա էին նաև Մարտունու համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ:
Երեխաները ամանորյա իրական հեքիաթ էին ստեղծել շուրջբոլորը, տոնական երգ ու պարով հրաժեշտ տվեցին 2018 թվականին և բարի ու ջերմ մաղթանքներով պատրաստվեցին դիմավորել 2019 թվականը: Միջոցառման ավարտին սաներին հյուր եկավ Ձմեռ պապը՝ իր հետ բերելով այդքան սպասված նվերները: Նվերները հատկացրել էր երեխաներին Մարտունու համայնքապետարանը:

 
24.12.18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբերի 24-ին Մարտունի համայնքի մշակույթի տանը, տեղի ունեցավ «Տարվա լավագույն մարզիկներ» մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկա էին Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը, համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍ և ընդհանուր բաժնի պետ Սևակ Կարապետյանը, Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածքի հոգևոր հովիվ Տեր-Սիմոն քահանա Մկրտչյանը, մարզիչներ և մարզիկներ: Տեր -Սիմոն քահանա Մկրտչյանը արարողության սկզբում հնչեցրեց Տերունական աղոթքը, ապա օրհնեց մեր մարզիկներին: Բացման խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը. շնորհակալություն հայտնեց մարզիչներին, իրենց կատարած մեծ աշխատանքների համար, իսկ մարզիկներին բազմաթիվ նվաճած հաղթանակների համար: « 2019 թվականին ակնկալիքները ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Մարտունի,Շահումյան,2

060-743-403

martuni.gegharquniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner