Այսօր: Հինգշաբթի, 20 Հունիսի 2019թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 229
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.06.19 ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ ՀԱՃԱԽՈՂ ԵՐԵԽԱՆԵՐՐԸ ԿՍՏԱՆԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՎԵՐՆԵՐ՝ ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Մարտունի համայնքի մանկապարտեզների շրջանավարտները՝ թվով 158 երեխաներ, համայնքապետարանի կողմից կստանան ուսումնական իրենց առաջին նվերները՝ գրենական պիտույքներ։

 
 
07.06.19 Հունիսի 8֊ին՝ վաղ առավոտյան , Մարտունի համայնքում տրվեց մեկնարկը համապետական շաբաթօրյակի։

Հունիսի 8֊ին՝ վաղ առավոտյան , Մարտունի համայնքում տրվեց մեկնարկը համապետական շաբաթօրյակի։
Մարտունի համայնքում համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմը,համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցները, համայնքում գործող հիմնարկ -ձեռնարկությունները, կրթամշակութային հաստատությունները և համայնքի բնակիչները:

 
07.06.19 ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ ՄԵԿ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը հունիսի 8֊ին ներկա գտնվեց Մարտունու թիվ մեկ մանկապարտեզի ավագ խմբի սաների ավարտական հանդեսին։
Երեխաները մեծ խանդավառությամբ ներկայացրեցին սիրելի մանկավարժ֊դաստիարակների ուսուցանած գիտելիքները՝ երգեցին, պարեցին, հայրենասիրական ոգով ոգեշնչեցին ներկաներին։
Համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը՝ հիացած երեխաների ձեռք բերած գիտելիքներով, առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց մանկապարտեզի ողջ անձնակազմին, իսկ երեխաներին մաղթեց,որ վստահ քայլերով մուտք գործեն դեպի գիտելիքների նոր աշխարհ։
Մանկապարտեզի ավագ խմբի սաները Մարտունու համայնքապետարանի կողմից ստացան նվերներ՝ առաջին դասարան հաճախելու կապակցությամբ։

На данном изображении может находиться: 8 человек, люди улыбаются, в помещении
 
01.06.19 Մարտունի համայնքի կենտրոնական զբոսայգում մեծ շուքով նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը։

Մարտունի համայնքի կենտրոնական զբոսայգում մեծ շուքով նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը։
Տոնակատարությանը ելույթ ունեցան Մարտունի համայնքի մշակութային հաստատությունների երգի ու պարի խմբակները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արաբկիր հայորդաց տան փողային նվագախումբը, Փարաքարի Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոցի փողային նվագախումբը, մանակապարտեզների փոքրիկ սաները և անհատ կատարողներ: Երեխաների տոնը հեքիաթի վերածեցին մուլտհերոսները, իսկ տոնակատարությունը ավելի գունեղ դարձրեցին Մարտունի համայնքի արվեստի դպրոցի սաները՝ երեխաների համար նկարելով իրենց սիրելի մուլտհերոսներին: Միջոցառման ընթացքում երեխաներին բաժանվեց փուչիկներ, դրոշներ և քաղցրավենիք:

01.06.19 ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԱԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ երեխաներ,
Շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։
Մենք ապրում ու արարում ենք և անգամ հայրենիքի համար մեր կյանքը չենք խնայում, որ մեր երեխաները ունենան անհոգ մանկություն, մեծանան զարգացած ու առաջընթաց ապրող երկրում, ունենան անկախ հայրենիք։ 
Գնահատեք ձեր ծնողներին, սիրելի երեխաներ, քանզի նրանք անում են հնարավորին ամեն բան՝ ձեզ կրթելու, դաստիարակելու, ընտանիքին ու հայրենիքին արժանի զավակ մեծացնելու համար։ Թող որ յուրաքանչյուր երեխա մեծանա լիարժեք ընտանիքում՝ սիրով ու ջերմությամբ շրջապատված և ոչ միայն այս օրը, այլ նաև բոլոր օրերը տոն լինեն ձեզ համար, իմ փոքրիկ բարեկամներ։

30.05.19 Տրվեց մեկնարկը Մարտունի համայնքի փոսալցման աշխատանքների։

Տրվեց մեկնարկը Մարտունի համայնքի փողոցների փոսալցման աշխատանքների։
Մարտունի համայնքում կատարվում է ներհամայնքային փողոցների փոսային նորոգման և ասֆալտաբետոնյա ծածկույթի ճաքերի լցափակման աշխատանքներ։ Աշխատանքներ կտարվեն Երևանյան, Մյասնիկյան, Շահումյան, Մ.Հերացի, Գ.Նժդեհ, Նարեկացի, Վ.Մամիկոնյան, Գ.Զիրոյան, Պռոշյան և Հեռուստաաշտարակի փողոցներում։

 
29.05.19 ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Մարտունու համայնքապետարանում անցկացրեց համայնքի բնակիչների ընդունելություն:

Մայիսի 29֊ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունի համայնքի ղեկավարի աշխատասենյակում, անցկացրեց Մարտունու տարածաշրջանի բնակիչների ընդունելություն։ 
Բնակիչներին հուզող հարցերը բազմաբնույթ էին։ Հարցեր եղան գյուղական համայնքներում աղբավայրեր չունենալու ու աղբահանություն չկատարվելու վերաբերյալ, միջհամայնքային երթուղիների շահագործման ժամերի ավելացմանը՝ մինչև 18։00֊ին, դպրոցական գույքի ձեռքբերման, Մարտունու տարածաշրջանում կրթության առանձնահատուկ պայմաների կարիք ունեցող երեխաների համար զբաղվածության և վերականգնողական կենտրոն ունենալու վերաբերյալ։Բնակիչները մարզպետին դիմեցին նաև սոցիալական վիճակի բարելավման, բնակարանի վերանորոգման և աշխատատեղ ունենալու խնդիրներով։

На данном изображении может находиться: 3 человека, люди сидят и в помещении
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ավագանու նիստեր
Մարտունի համայնքի ավագանու նիստ/ ուղիղ եթեր 07.03.
Մարտունի համայնքի ավագանու նիստ/ ուղիղ եթեր 14.02.
Մարտունի համայնքի ավագանու նիստ/ ուղիղ եթեր 29.01.
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Մարտունի,Շահումյան,2

060-743-403

martuni.gegharquniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner