Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2019թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 163
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.09.19 Ավագանու նիստը չկայացավ

        Սեպտեմբերի 19-ին հայտարարված Մարտունի համայնքի ավագանու նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով:Ավագանու նիստին ներկայացել էին 7 անդամներ: Ավագանու դռնբաց նիստին քննարկվող հարցերի համար ներկա էին բազմաթիվ քաղաքացիներ:
Չնայած ավագանու նիստը չկայացավ,սակայն եղան բուռն քննարկումներ: Քաղաքացիներին հուզող բազմաբնույթ հարցերին պատասխանեցին համայնքի ղեկավար Ա.Ավետիսյանը և ավագանու անդամները:
Որոշեցին նիստի օրակարգում ընդգրկված  հարցերը տեղափոխել  հաջորդ  նիստ:

14.09.19 Մարզային շաբաթօրյակն ավարտվեց
    Մարտունի համայնքում,վաղ առավոտյան, ասֆալտապատ փողոցների լվացման աշխատանքներով մեկնարկեց սեպտեմբերի 14-ին հայտարարված մարզային շաբաթօրյակը:Շաբաթօրյակին իրենց մասնակցությունն ունեցան պետական ,համայնքային հիմնարկների և կազմակերպությունների, մասնավոր հատվածի ընկերությունների աշխատողները ,դպրոցականները, ուսանողները :      Նրանց աշխատանքների շնորհիվ, կենցաղային աղբից և թափոններից մաքրվեցին ոչ միայն քաղաքի փողոցները , բակերը , զբոսայգին,այլև՝ հանրային լողափը, լճամերձ և անտառապատ տարածքները : Համայնքապետարանի աշխատողների ջանքերով մաքրվեց քաղաքի Պռոշյան փողոցը հատող սելավատարը:     Շաբաթօրյակի աշխատանքները համակարգում էին համայնապետարանի աշխատակիցների կողմից,իսկ ... Մանրամասն
13.09.19 Հանրային քննարկումն ավարտվեց

           Այսօր կայացավ  Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ  երկրորդ  հանրային քննարկումը: Քննարկմանը ներկա էր Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը և համայնքապետարանի աշխատակիցներ:  Արմեն Ավետիսյանն   իր առաջարկությունները ներկայացրեց  շենքի կառուցման վերաբերյալ և  հարցերով դիմեց նախագծողներին :Նախագծող կազմակերպության  ներկայացուցիչները ընդունեցին առաջարկությունները և պատասխանեցին հարցերին:

12.09.19 Ավտոբուս ՝ դպրոց հաճախող երեխաների համար

     Այս ուսումնական տարում  դպրոց հաճախող երեխաների համար ,Մարտունու համայնքապետարանի կողմից ,սեպտեմբերի 16-ից  կրկին  տրամադրվելու է  ավտոբուս : 
 Ավտոբուսի երթուղու մեկնարկը՝ առավոտյան ժամը 8:30-ից, Զորավար Անդրանիկ փողոցից :

10.09.19 Աշխատանքները շարունակվում են

     Շարունակվում են Մարտունի քաղաքի Երևանյան և Վ.Մամիկոնյան փողոցների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները: 

 Լուսանկարներ՝

07.09.19 Մարտունին Դիլիջանի «Մշակութային վերածնունդ»արվեստների և արհեստների 7-րդ փառատոնում
   Այսօր Դիլիջան քաղաքում բացվեց «Մշակութային վերածնունդ»արվեստների և արհեստների 7-րդ փառատոնը,որտեղ Մարտունի քաղաքն իրենց աշխատանքներով ներկայացրեցին Մարտունու արվեստի դպրոցը, նկարիչ Սպարտակ Հայրապետյանը,  ուլունքագործ Նաիրա Գասպարյանը:    «Փառատոնները նպաստում են համայնքներում զբոսաշրջության զարգացմանը: Դրանք զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրում են դեպի գյուղական համայնքներ, հնարավորություն են տալիս համայնքներին ներկայացնելու իրենց ստեղծագործական կարողությունները»-նշեց Մարտունու համայնքապետարանի գլխավոր մասնագետ Նուբար Մկրտչյանը:  Փառատոնում ցուցադրվեցին գորգարվեստի բացառիկ նմուշներ, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ` կավագործության, ... Մանրամասն
01.09.19 Նոր ուսունական տարվա բացումը Մարտունի քաղաքի Սարբեկ Դարբինյանի անվան թիվ2 հիմնական դպրոցում

      Այսօր  բազմամարդ էր Մարտունի քաղաքի  Սարիբեկ Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի բակը,որտեղ հանդիսավորությամբ ազդարարվեց նոր  ուսումնական տարվա սկիզբը:

  Դպրոցի տնօրեն Խանում Ղազարյանի բացման խոսքից հետո,ներկաներին ողջունեցին   Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը,ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը,Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը:

  Այս  ուսումնական տարի դպրոցում  բացվեց նախակրթարան,որտեղ հաճախելու են 25 երեխաներ:Նախակրթարանի բացման ժապավենը կտրեց  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

31.08.19 Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի շնորհավորական ուղերձը Գիտության և դպրության օրվա կապակցությամբ
               Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի աշխատողներ,հարգարժան ծնողներ,շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:                    Սեպտեմբերի 1-ն ավետում է նոր ուսումնական տարվա սկիզբը: Այս օրը հիշարժան է նրանց համար,ովքեր առաջին անգամ դպրոց են հաճախում: Գիտելիքն արժեք է  և  ծնողները մեծ սիրով և նվիրումով իրենց երեխաների համար լավ կրթության ուղիներ են փնտրում:Միայն սովորելով, գիտելիքների պաշարներ ձեռք բերելով է հնարավոր իրականացնել մեր երազանքները։ Այս ամենը կարևորվում է , երբ գրագետ անհատը դառնում է հասարակության շարժիչ ուժ:    ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Մարտունի համայնքի ավագանու նիստ/ ուղիղ եթեր 07.03.
Մարտունի համայնքի ավագանու նիստ/ ուղիղ եթեր 14.02.
Մարտունի համայնքի ավագանու նիստ/ ուղիղ եթեր 29.01.
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Մարտունի,Շահումյան,2

060-743-403

martuni.gegharquniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner