Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ
գիծ

N 203

19.08.2019թ.

 

ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 45/24 ՀԱՍՑԵԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հաշվի առնելով, որ  Մարտունի քաղաքի Երևանյան   փողոց  թիվ  45/24  հասցեի համայնքային  սեփականություն  հանդիսացող 0,003329 հա  բնակավայրերի  նպատակայիննշանակության  բնակելի  կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա  ինքնակամ  կառուցված  ավտոտնակը  համապատասխանում  է  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին,  չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող   շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին  ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրան սպորտային  օբյեկտների  սպասարկման կամ  անվտանգության գոտիներում, կառուցված չ էքաղաքաշինական նորմերի և կանոնների էական  խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ղեկավարվելով  ՀՀ Կառավարության 18.05.2006թ. №731-Ն որոշման, ՀՀ Կառավարության  18.05.2006թ. №912-Ն որոշման, ՀՀ Կառավարության   29.12.2005թ. №2387-Ն որոշման  48-րդ կետի  պահանջներով 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ


 

1.  Մարտունի քաղաքի Երևանյան  փողոց  թիվ 45/24  հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 0,003329  հա բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի  կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 30,15 քմկառուցապատև 29,04 քմներքին  մակերեսով ավտոտնակը  ճանաչել օրինական որպես  Մարտունի համայնքի  սեփականություն
2.  Դիմել ՀՀ ԱԳ ԿԿ Երևանի տարածքային  ստորաբաժանում կատարելու  նշված գույքի պետական գրանցում:
3. Գրավոր առաջարկություն անել ինքնակամ շինությունն իրականացրած անձ  Միսակ Սահակի Կզլյանին օրինականացված կառույցը և 0,003329 հա հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով գնելու համար:
4.Մարտունի  քաղաքում գտնվող  05-003-0510-  ծածկագրով    0,003329 հա   հողամասին տրամադրել  ք. Մարտունի, Երևանյան  փողոց  թիվ   45/24 հասցեն։
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի պետ Հակոբ Մնացականյանի վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                    ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ