Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ
գիծ

N 200

19.08.2019թ.

 

ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 45/27 ՀԱՍՑԵԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հաշվի առնելով, որ  Մարտունի քաղաքի Երևանյան   փողոց  թիվ  45/27  հասցեի համայնքային  սեփականություն  հանդիսացող 0,00288 հա  բնակավայրերի  նպատակայիննշանակության  բնակելի  կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա  ինքնակամ  կառուցված   բնակելի  նշանակության շինությունը  համապատասխանում  է  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին,  չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող   շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին  ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրան սպորտային  օբյեկտների  սպասարկման կամ  անվտանգության գոտիներում, կառուցված չ էքաղաքաշինական նորմերի և կանոնների էական  խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ղեկավարվելով  ՀՀ Կառավարության 18.05.2006թ. №731-Ն որոշման, ՀՀ Կառավարության  18.05.2006թ. №912-Ն որոշման, ՀՀ Կառավարության   29.12.2005թ. №2387-Ն որոշման  48-րդ կետի  պահանջներով 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ


 

1.  Մարտունի քաղաքի Երևանյան  փողոց  թիվ 45/27  հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 0,00288  հա բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի  կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 22,20 քմ կառուցապատ և 21,24քմ ներքին  մակերեսով ավտոտնակը  ճանաչել օրինական որպես  Մարտունի համայնքի  սեփականություն
2.  Դիմել ՀՀ ԱԳ ԿԿ Երևանի տարածքային  ստորաբաժանում կատարելու  նշված գույքի պետական գրանցում:
3. Գրավոր առաջարկություն անել ինքնակամ շինությունն իրականացրած անձ  Վաչագան Բալաբեկի Գևորգյանին օրինականացված կառույցը և 0,00288 հա հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով գնելու համար:
4.Մարտունի  քաղաքում գտնվող  05-003-0510-  ծածկագրով    0,00288 հա   հողամասին տրամադրել  ք. Մարտունի, Երևանյան  փողոց  թիվ   45/27 հասցեն։
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի պետ Հակոբ Մնացականյանի վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                    ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ