Այսօր: Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2019թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 436
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, 060-743-403, martuni.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 ապրիլի 2019 թվականի N 436

ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 1 ՀԱՍՑԵԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք  ընդունելով Մարտունի  քաղաքի  բնակիչ Խաչատուր Ավետիքի Դավթյանի      դիմումը, նկատի ունենալով, որ  Մարտունի քաղաքի  Աբովյան  փողոց   1-ին փակուղի թիվ  1   հասցեում գտնվող իր սեփականությունը հանդիսացող հողամասի վրա  Խաչատուր Ավետիքի  Դավթյանի          կողմից  ինքնակամ  կառուցված  բնակելի  նշանակության շինությունը  համապատասխանում   է  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին,  չի   խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող   շահերը, վտանգ չի  սպառնում քաղաքացիների կյանքին   ու առողջությանը, կառուցված չի  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  սպասարկման  կամ  անվտանգության գոտիներում, կառուցված չի  քաղաքաշինական նորմերի և կանոնների էական  խախտումներով, չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ղեկավարվելով  ՀՀ Կառավարության 18.05.2006թ <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ  912-Ն որոշմամբ  հաստատված  ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 2-րդ բաժնի, ՀՀ Կառավարության  17.04.2003թ. թիվ   470-Ն որոշման  պահանջներով.

1.  Մարտունի քաղաքի Աբովյան փողոց 1-ին փակուղի թիվ 1 հասցեում իր սեփականությունը հանդիսացող բնակելի կառուցապատման  նշանակության  հողամասի վրա  Խաչատուր Ավետիքի Դավթյանի  կողմից  ինքնակամ կառուցված 152,2 քմ կառուցապատ և 120,4 քմ ներքին  մակերեսով  բնակելի  տունը  ճանաչել օրինական որպես Խաչատուր Ավետիքի Դավթյանի, Սաթենիկ Ջանիբեկի Մանուկյանի,  Եղիազար Խաչատուրի Դավթյանի, Մարինե Խաչատուրի Դավթյանի և Անդրանիկ Խաչատուրի Դավթյանի  սեփականությունը: 

2. Պարտավորեցնել ինքնակամ կառույցն իրականացրած անձ Խաչատուր Ավետիքի Դավթյանին համայնքապետարանի համապատասխան հաշվի համարին վճարել ինքնակամ շինության    օրինականացման արժեքը`

152,2 x 10.000 x 0,069 = 105,018    (մեկ հարյուր հինգ  հազար տասնութ ) դրամ  ՀՀ   դրամ:

3.Պարտավորեցնել Խաչատուր Ավետիքի Դավթյանին դիմել ՀՀ ԱԳ ԿԿ Երևանի տարածքային  ստորաբաժանում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել  համայնքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի պետ Հակոբ Մնացականյանի վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner