Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2019թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 147
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 202
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, 060-743-403, martuni.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 օգոստոսի 2019 թվականի N 202

ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 45/25 ՀԱՍՑԵԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ  Մարտունի քաղաքի Երևանյան   փողոց  թիվ  45/25  հասցեի համայնքային  սեփականություն  հանդիսացող 0,004314 հա  բնակավայրերի  նպատակայիննշանակության  բնակելի  կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա  ինքնակամ  կառուցված   բնակելի  նշանակության շինությունը  համապատասխանում  է  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին,  չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող   շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին  ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրան սպորտային  օբյեկտների  սպասարկման կամ  անվտանգության գոտիներում, կառուցված չ էքաղաքաշինական նորմերի և կանոնների էական  խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ղեկավարվելով  ՀՀ Կառավարության 18.05.2006թ. №731-Ն որոշման, ՀՀ Կառավարության  18.05.2006թ. №912-Ն որոշման, ՀՀ Կառավարության   29.12.2005թ. №2387-Ն որոշման  48-րդ կետի  պահանջներով 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ

1.  Մարտունի քաղաքի Երևանյան  փողոց  թիվ 45/25  հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 0,004314  հա բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի  կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 39,76 քմ կառուցապատ և 38,15քմ ներքին  մակերեսով ավտոտնակը  ճանաչել օրինական որպես  Մարտունի համայնքի  սեփականություն
2.  Դիմել ՀՀ ԱԳ ԿԿ Երևանի տարածքային  ստորաբաժանում կատարելու  նշված գույքի պետական գրանցում:
3. Գրավոր առաջարկություն անել ինքնակամ շինությունն իրականացրած անձ  Լաուրա Պարգևի Հայրապետյանին  օրինականացված կառույցը և 0,004314 հա հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով գնելու համար:
4.Մարտունի  քաղաքում գտնվող  05-003-0510-  ծածկագրով    0,004314 հա   հողամասին տրամադրել  ք. Մարտունի, Երևանյան  փողոց  թիվ   45/25 հասցեն։
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի պետ Հակոբ Մնացականյանի վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner